Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերցողների դատին հանձնվեց Շիրակ Թորոսյանի մենագրությունը

Սեպտեմբեր 12,2017 18:19

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հեղինակած «Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920թթ» գիտական մենագրության շնորհանդեսը:

«Ծովը շատ կարևոր ատրիբուտ է պետության համար։ Իսկ Հայաստանը, որ պատմականորեն ունեցել է ծով, ընդամենը ձգտում էր առաջին Հանարապետության սահմաններում ևս ծովային փոքրիկ ելք ունենալ։ Գրեթե բոլոր երկրները ընդդիմացան դրան։ Եթե կային մեծ տերություններ, որոնք ստորագրել էին Հայաստանին Տրապիզոնով կամ Բաթումով ծովային ելք տրամադրելու համաձայնագիրը, վերջում իրենք իսկ մերժեցին սեփական ստորագրությունները»,-  իր խոսքում ասաց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորը հավաստիացրեց`իր գիտական ուսումնասիրությունների կիզակետում մշտապես է եղել Հայաստանի առաջին հանրապետության շրջանը: «Սա այն պարզ պատճառով, որ առաջին Հանրապետության ժամակաշրջանը հայ ժողովրդի պատմության համար կարևորագույն ժամանակաշրջան էր։ Առաջին Հանրապետության հիմնադրմամբ հիմք դրվեց Խորհրդային Հայաստանին և մերօրյա 3-րդ Հանրապետությունը։ Առաջին և երրորդ Հանրապետությունների միջազգային դրության և արտաքին քաղաքականության նմանությունները շատ-շատ են։ Ուսումնասիրելով Հայաստանի առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը, վեր հանելով ձեռքբերումները՝ լուրջ պատգամներ ենք վերցնում այսօր ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու համար»,- իր խոսքում ասաց Շիրակ Թորոսյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իրենց հերթին բարձր գնահատեցին մենագրությունը՝ նշելով, որ այն  գործնական նշանակություն ունեցող աշխատություն է։

Մանրամասները`շուտով տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930