Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում անցկացված բազկամարտի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել է 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:
Հայաստանը ներկայացված է եղել 11 հոգով եւ նվաճել է մեկական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալ:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացնում է, որ մեր տղաներից +90 կգ քաշային Դավիթ Մադոյանը մինչեւ 20 տարեկանների առաջնությունում աջ ձեռքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ ձախ ձեռքով արժանացել է բրոնզե մեդալի: Մեծահասակների առաջնությունում 70 կգ քաշային Էմիլ Ամիրշադյանը աջ ձեռքով դարձել է արծաթե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ