Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ անվտանգությունն ավելի խոցելի է դարձել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 12,2017 17:08

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սկսում են բազմաքայլ մի գործընթաց, որով ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ուժերին, հիմնավոր ներկայացնելու են Հայաստանի հետընթացը՝ սկսած 2013-ից, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին. «ՀՀ-ում տնտեսական բազմաթիվ խնդիրներ կան, խոստացված բոլոր ուղղությունները չեն իրագործվել, անվտանգության հետ կապված բազմաթիվ մտահոգություններ կան, ՀՀ անվտանգությունը ավելի խոցելի է դարձել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, դրան գումարած` գործազրկությունը»:

Ըստ Մարուքյանի, Հայաստանը կարող է զարգանալ, եթե կաշկանդված չլինի, իսկ ԵԱՏՄ մտնելով, Մարուքյանի խոսքերով՝ մենք ռեգրես ենք ապրում:

«Ելքը» առաջարկում է  ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը ԱԺ-ին եզրակացություն կտա ԵԱՏՄ-ի բոլոր դրական եւ բացասական կողմերի վերաբերյալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930