Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը որոշել է կարգավորել հարեւանների հարաբերությունները, որ ճաշի հոտերի, գլխին ջուր լցնելու համար դատի չտան

Սեպտեմբեր 12,2017 16:33

Կառավարությունը որոշել է հարեւանների հարաբերությունները կարգավորել եւ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հարեւանային հարաբերություններում շատ խնդիրներ կան ու դատարաններում քիչ չեն այն գործերը, որոնք հարեւանների միջեւ կենցաղային վեճեր են: Վեճեր կան այն մասին, որ հարեւանս մտավ իմ տարածք, ճաշի հոտերի, գոլորշու, վերեւի հարեւանի ջուր լցելու եւ այլ խնդիրների հետ կապված:

Փոխնախարարն ասաց, որ լինելով հայրենասեր ազգ, այնուամենայնիվ, դատական վեճերի մեջ են մարդիկ ընկնում, երբ կարելի է օրենքով դա կարգավորել: Հովհաննիսյանը օրինակներ նշեց՝ հարեւանների միջեւ կա պատ՝ բաժանիչ գիծ, կարո՞ղ է մյուս հարեւանը այդ պատը ներկել, թե՞ չի կարող: Մի հարեւանն ասում է սա իմ պատն է, մյուսն էլ ասում է՝ այս պատին ես էլ եմ նայում, իմ պատն էլ է: Տարիներով վեճերը ձգվում են, դրանից ծանրաբեռնվում է դատական համակարգը:

Ուստի հարեւանային իրավունքի գլուխ են ավելացնում օրենքում եւ մեկնաբանում ջրօգտագործման մասին եւ առհասարակ այն խնդրահարույց հարցերը, որոնց շուրջ սովորաբար վիճում են հարեւանները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զարմացրել էր այն, որ 25 տարվա պետություն ենք, նոր ենք հարեւանների մասին մտածում:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այս նախագիծը կարող է ավելի սրել իրավիճակը եւ մարդասպանությունների տեղիք տալ. «Հող ենք ստեղծելու մեծ կռիվների, մեծ պատմությունների, մարդասպանությունների համար: Սենց որ գնա, չենք զարմանա, որ մի օր հայրենի կառավարությունը որոշի կարգավորել ընկերների փոխհարաբերությունները, քավոր-սանիկների փոխհարաբերությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930