Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»:
Ներկայացնելով ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդումային ծրագերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին: Ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա:
Նաև նշվել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ է մշակվել և հիմնված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի» մեթոդաբանության վրա:
Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն