Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան և Անկարան ստորագրեցին C-400-ի մատակարարման պայմանագիրը

Սեպտեմբեր 12,2017 15:09

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական C-400 համակարգերը Թուրքիային մատակարարելու վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ասվում է  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Կողմերը համաձայնության են հասել C-400-ների մատակարարման շուրջ և ստորագրել են պայմանագիրը: Ռուսաստանը պատրաստ է այն իրականացնել»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում «թեմայի յուրահատուկ և զգայուն լինելու» պատճառով:

«Պայմանագիրը մեկնաբանելու առաջնային իրավունքը պատկանում է  պատվիրատուին: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ այդ համակարգերի մատակարարումը Թուրքիա համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերին»,- ասել են գերատեսչությունից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930