Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը`ԵԱՏՄ-ից դուրս գալը «սուտի հիմնավորողներին» (տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 15:00

«Մեր հաջողությունները կամ անհաջողությունները մի փնտրեք իբր ԵԱՏՄ-ում գտնվելու պարագայով»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, դիմելով իր բնորոշմամբ «բոլոր սուտի հիմնավորողներին», ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը`անդրադառնալով Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախաձեռնությանը: ԵԱՏՄ-ում, ըստ պատգամավորի, Հայաստանն ոչ հետընթաց է ունեցել, ոչ էլ առաջընթաց: Բայց, սրանով հանդերձ, նա չի խրախուսում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, քանի որ այն մեզ համար վատագույն դեպքում 180 միլիոնանոց շուկա է, որտեղ սպառվում են մեր անորակ`«արտադրական ցածր կուլտուրայով ստեղծված» ապրանքները, որոնք, ըստ Բոստանջյանի, Եվրոպան ընդհանրապես չի էլ թողնի իր երկիր: Նա չի հասկանում`որո՞նք են այն հիմքերը, որ ԵՄ-ում Հայաստանը կտրուկ առաջընթաց է ունենալու:

Բացի այդ, նա կարծում է, որ հաշվի պետք է առնենք նաեւ ԵԱՏՄ տարածքում բնակվող մեր երեք միլիոն հայրենակիցների շահերը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930