Հայտնել ենք, որ սեպտեմբերի 6-ին Իջեւանի ջրամբարը մաքրելու համար ջրթող փականները պայթեցրել են: Իջեւանցիները հայտնեցին, որ պայթյունից հետո ջրի հեղեղը մեծ քանակությամբ ձուկ է բերել, բնակիչներից ոմանք թիթեռ բռնելու ցանցերով են Աղստեւ լցված ձկները որսացել:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե ջրթող փականների պայթեցումից հետո գետը չի՞ քշի ջրամբարում կուտակված ամբողջ տիղմը եւ ավազը,այդ պատճառով ջրամբարի տարածքում ավանդաբար անցկացվող էքստրեմալ ավտոսպորտի մրցումները վտանգի տակ չե՞ն:
Քաղաքապետն ասաց, որ ջրթող փականների պայթեցումնեըը էքստրեմալ ավտոսպորտի մրցումների համար խոչընդոտ չի, այդ մրցումները Իջեւանի զբոսաշրջային կերպարի մասն են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ