Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է ՌԴ-ից ստացած ահռելի ռազմական ներուժով վախեցնել ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին». Հովհաննես Իգիթյան

Սեպտեմբեր 12,2017 14:33

«Արցախի հարցում ռազմական գործոնը սկսում է գերիշխել Ադրբեջանի կողմից: Այսօր առաջնային խնդիրը այդ գործոնը չեզոքացնելն է: Սա է պատճառը, որ ԱՄՆ պետդեպը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց հայտարարություններում ասում են՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը փորձում է ահռելի ռազմական ներուժը, որը հիմնականում ձեռք է բերել Ռուսաստանից, օգտագործել ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին վախեցնելու համար: «Նախագահների հանդիպում է նախատեսվում, բայց կարծում եմ՝ այն չի կայանա, եւ գործընթացը կսահմանափակվի սեպտեմբերին կայանալիք արտգործնախարարների հանդիպմամբ»,-նշեց Հովհաննես Իգիթյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությանը, Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ Կազանի փաստաթղթում ամրագրված սկզբունքներն արդիական չեն. «Հոգլանդն ուղղակի շեշտեց, որ մեծ աշխատանք են կատարել: Առաջնային է մեկ սկզբունքը՝ ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Միջազգային հանրությունն այս հարցն առաջնահերթ պետք է լուծի, եւ Հոգլանդի հայտարարության մեջ խոսվեց այդ հարցի մասին: Եթե նախկինում հարցը պետք է լուծվեր վերջում, ապա հիմա ասվում է, որ դա է առաջնայինը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930