Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթուղթն արդեն անվտանգ է ՌԴ-ի համար». Հովհաննես Իգիթյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2017 14:14

«Սերժ Սարգսյանն ինքն ասաց՝ չկա կետ, որը կհակասի ԵՏՄ կանոնադրությանը: Այսինքն՝ չկա կետ, որը խանգարում է Ռուսաստանին: ԵՄ-ի հետ գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր ունենք, որը 99 թ-ից գործում է: Այն հնացել է, քանի որ այն ժամանակ ԵՄ-ն 28 երկրից չէր բաղկացած»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով մինչեւ նոյեմբեր ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելիք նոր շրջանակային համաձայնագրին, ասաց ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Նրա փաստմամբ՝ ցավալի է, որ 2013թ.-ի՝ ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրի, որը չստորագրվեց, տնտեսական բաղադրիչը բացակայում է. «ՀՀ-ի զարգանալու միակ հնարավորությունը այդ տնտեսական բաղադրիչն էր, որը բացակայում է նոր ստորագրվելիք համաձայնագրում: ԵՏՄ մտել ենք մի անձի որոշմամբ՝ ճնշմամբ, մի անձի որոշմամբ էլ կարող ենք դադարեցնել, եթե լինի այլ ճնշում: Ցավալի է, որ մտել ենք մի դաշտ՝ ԵՏՄ, որը թույլ չի տալիս պատշաճ կերպով իրականացնել այն քաղաքական բաղադրիչը, որն առկա է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»:

Հովհաննես Իգիթյանի բնորոշմամբ՝ նոյեմբերին ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթուղթն արդեն անվտանգ է ՌԴ-ի համար. «Համոզված եմ, որ ՀՀ-ն այն 100 անգամ համաձայնեցրել է իր ռուսաստանյան գործընկերների հետ: Դրանում սարսափելի բան չպետք է լինի ՌԴ-ի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930