Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները, դատախազները, ԶՈՒ-ի, ԱԱԾ-ի աշխատողները հավաքների մասնակցելիս պետք է համազգեստ չկրեն

Սեպտեմբեր 12,2017 13:53

«Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կառավարությունն առաջարկում է, որ դատավորները, դատախազները, քնիչները, ԶՈՒ-ի, ազգային անվտանգության ծառայողները հավաքների մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ունենան եւ իրավունք չունեն մասնակցել ծառայողական համազգեստով:

Արդարադատության փոխնախարար՝ Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ գործող օրենքում նշված էր, օրինակ, որ Սահմանադրական դատարանի անդամը հավաքների մասնակցելիս պետք է պահպանի քաղաքական չեզոքություւն եւ զսպվածություն, հիմա ավելի բացել են փակագծերը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի (լուսանկարում) դիտարկմամբ՝ հակասական բառակույտ է նախագծում` եթե պիտի մասնակցի առանց համազգեստի, այսինքն, պիտի լրտեսի՞ հավաքի ժամանակ:

Սերգեյ Բագրատյանը հարակից զեկուցող Հրայր Թովմասյանին հարցրեց՝ ո՞վ է որոշում՝քաղաքական զսպվածությո՞ւն է ունեցել, թե՞ ոչ. «Ես գիտեմ, որ խմածության համար կա գործիք, որոշում են, բայց քաղաքական զսպվածությունն ու չեզոքությունը ո՞նց եք չափելու, խիստ կասկածելի է»: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ որեւէ օրենք չպետք է վերածվի բացատրական բառարանի, գնահատողը վերջին հաշվով լինելու է դատարանը:

Սահմանադրական փոփոխությունների անվան տակ է կառավարությունը ներկայացնում այս փոփոխությունը: Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ գործող օրենքում ձեւակերպումը ինչո՞վ է հակասում նոր Սահմանադրությանը: Հրայր Թովմասյանն էլ ընդունեց, որ չի հակասում, ուստի անհասկանալի է, թե ինչու են փոխում ձեւակերպումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930