Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելքը» դժգոհում է՝ Երեւանի ավագանու խմբակցության ձեռքից իրենց գործիքը վերցնում են

Սեպտեմբեր 12,2017 13:01

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը Սահմանադրական փոփոխություններով է ավելի շատ պայմանավորված:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ եք դուք որոշել տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքը Երեւանի ավագանու խմբակցությունների լիազորությունների շարքից հանել:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը (լուսանկարում) պատասխանեց, որ լրացուցիչ այդ հարցը կքննարկեն, բայց հիմնավորումն այն է, որ գործող օրենքով կար դրույթ, որ բոլոր հարցերը ավագանին դնում է պատգամավորների 1/3-րդով:

«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ դա անընդունելի է, մենք դառնում ենք պառլամենտական երկիր, իբր պիտի քաղաքական փոքրամասնություններին ավելի շատ լծակներ տան, բայց վերցնում են լծակները:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ օրենքով ավագանին գործիք ունի, որ կարող է նախաձեռնել հանրաքվե, հիմա էլ ասում են, որ 1/3-րդը կարող է նախաձեռնել, այսինքն, խմբակցության ձեռքից այս գործիքը վերցնում են: Հիմնավորումներում էլ սրա մասին որեւէ բան չկա:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ նախկինում առաջարկ կար, որ ավագանու անդամների աշխատանքը վճարովի դարձնեին, դա ե՞րբ կլինի: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ աշխատավարձ կստանան այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930