«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գալով` իսկապես մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ, այն նորարությունները, որ սկսվել են իրականացվել, դրանք ժամանակ են պահանջում, բայց մենք դեռ կտեսնենք մեր կենցաղում: Տեմպերը կարող են գոհացնող չլինեն, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 տոկոսով համապատասխանում է մեր պատկերացումներին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեութան մեկամյակին վերաբերող հարցերին: Հիշեցնենք, վաղը լրանում է վարչապետի գործունեության մեկ տարին: ՀՅԴ-ական պատգամավորի կարծիքով, Հայաստանը կամաց- կամաց դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՅԴ-ն ցանկանում է, որպեսզի Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել 2018 թվականից հետո էլ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենց համար կարեւոր են այն ուղղությունները, որոնք ընդունվել են կառավարության կողմից. «Անձի հետ կապված չէ: Իրականացնողը ով կլինի, իհարկե մեզ համար կարեւոր է, որ նա հոգով- սրտով կարողանա կատարել, նման մարդիկ շատ կան»:
Մանրամասները ` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ