Այսօր Երևանի ավագանու նիստում տղայական վիճաբանություն եղավ ավագանու «Ելք» խմբակցության և ՀՀԿ խմբակցության անդամների միջև։
ՀՀԿ-ից Արմեն Սահակյանը դիտավորյալ պարոնով դիմեց «Ելքից» Անահիտ Բախշյանին, ընդ որում, ավագանու այս անդամը պարբերաբար անվայել ռեպլիկներ էր հնչեցնում տիկին Բախշյանի հասցեին։ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ Արմեն Սահակյանին հորդորեց կոռեկտ պահել իրեն։ ՀՀԿ-ականների ինքնասիրությունը հավանաբար խոցվեց և Հովհաննես Ավանեսյանն ու Արմեն Սահակյանը սկսեցին «Ելքի» երիտասարդներին արա-ով դիմել։ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ «Արան դու ես, ինձ արա-ով չդիմես»։ Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ