Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայերը ներկայանում են իբր Ալի Հասանովներ՝ ադրբեջանցիներ, եւ քաղաքական ապաստան խնդրում ԵՄ երկրներից

Սեպտեմբեր 12,2017 12:02

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ-ից քաղաքական ապաստան խնդրողների հարցով զբաղվի ոչ թե ՀՀ նախագահը, այլ՝ կառավարության սահմանած լիազոր մարմինը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ ՀՀ-ից քաղաքական ապաստան խնդրող կա՞, քանի՞սն են խնդրել: Նա նաեւ հետաքրքրվեց, թե քանի՞ մարդ է ՀՀ-ից ԵՄ երկրներ տարեկան դիմում՝ քաղաքական ապաստան ստանալու համար: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ քաղաքական ապաստան հայցող մարդիկ դեռ մեզ չեն դիմել, իսկ այլ երկրներին դիմող հայերի մասին Տերտերյանը տվյալներ չուներ:

Ավելի ուշ իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հրապարակեց որոշ տվյալներ. «Ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի` մեր տարածաշրջանում Հայաստանն ամենամեծն է թվով, որտեղից քաղաքական ապաստանի համար դիմում են ԵՄ երկրներ: Դիմում են տարբեր կարգավիճակներ ստանալու՝ ամենաէկզոտիկ եւ ամենաայլանդակ պատճառներով: Վերջին շրջանում շատացել է իբր խառնամուսնությունների պատճառով քաղաքական ապաստանի համար դիմածների թիվը: Նախ պետք է ճշտվի, թե որ ծառայություններն են, որ անձնագրեր եւ տեղեկանքներ են տալիս մեր այն քաղաքացիներին, որոնք բրյուսելներում հանդես են գալիս իբրեւ «ալիհասանովներ»: Սա մեր ամոթն է: Հայաստանցիների 90 տոկոսը մերժում է ստանում՝ քաղաքական ապաստանով դիմածների: Տարեկան 10 հազար մարդ է դիմում եվրոպական երկրներ՝ տարբեր կարգավիճակ ստանալու: Մերժում ստանալուց հետո անգամ մարդիկ չեն վերադառնում Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930