Լրահոս
Օրվա լրահոսը

570 միլիոն դրամի արտահանման պատվերներ. Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է «WorldFood Moscow 2017»-ին

Սեպտեմբեր 12,2017 11:16

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում են «WorldFood Moscow 2017» ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային և աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։ Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։

Արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու համար հիմնադրամն ընկերություններին աջակցում է արտահանման խթանման ու արտադրանքի ճանաչելիության բարձրացման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։ Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։

«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջև մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։ Այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների։

«WorldFood Moscow 2017»-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ՝ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930