Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 24-ին ընդառաջ

Սեպտեմբեր 12,2017 10:07

Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին: Կրեմլում «թարս նայեցին» վրաց-ամերիկյան զորավարժություններին մեր մասնակցությանը, ինչպես նաեւ Երեւանում փողոցների վերանվանման շուրջ քննարկումներին: (Շատ վատ է, որ նման անհեթեթ խանդի դրսեւորումների հետ մենք պետք է հաշվի նստենք, բայց ես դեմ եմ կատաստրոֆիկ գնահատականներին՝ սա աշխարհի վերջը չէ): Նույն «սերիայից» է «ՌԻԱ-Նովոստիի» հոդվածը, որի հեղինակը «մուննաթ էր գալիս» Հայաստանի վրա, թե ինչու ենք մենք ուզում զենք գնել Չինաստանից: Ճիշտ է, հետագայում այդ հոդվածը հանեցին կայքից՝ հավանաբար, իրենց լեզվով ասած, «պերեբոր» համարեցին: Դրան նաեւ ավելացնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը «բարոյական աջակցություն» է հայտնել Ադրբեջանին «լվացքատուն» կոչվող արեւմտյան բացահայտումների հարցում՝ փաստացի հայտարարելով, որ կոռուպցիայի եւ «ատկատների» հարցում Ռուսաստանը Ադրբեջանի մեջքին սարի պես կանգնած է: Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, նման հարցերում Կրեմլը կանգնած է նաեւ մեր իշխանավորների մեջքին:

Այդ ամենն, իհարկե, խնդիր է, բայց այնպիսի խնդիր, որը պահանջում է հանգիստ, սառնասիրտ մոտեցում, բանակցություններ, ճկունություն, բայց ոչ՝ լացուկոծ կամ հիասթափված բացականչություններ: Ռուսաստանն առաջ է տանում իր շահերը, որոնք կարող են համընկնել, իսկ կարող են նաեւ չհամընկնել մեր շահերի հետ: Նույնը՝ Եվրամիությունը: Եթե պատկերացում կա, որ Բրյուսելում ինչ-որ բարեգործներ են նստած, որոնք երազում են, թե երբ է Հայաստանը եվրոպական, օրինական, ժողովրդավարական եւ տնտեսապես զարգացած երկիր դառնալու, այդպիսի պատկերացում ունեցողները սխալվում են: Եվրամիությունը նույնքան «անշահախնդիր է» նախկին խորհրդային պետությունների նկատմամբ, որքան Ռուսաստանը: Եվ երբ մենք ասում ասում ենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց (որը ճիշտ է), ապա թույլ տվեք հարցնել, թե ի՞նչ օգուտ բերեց Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային: Առանց վիզաների ռեժի՞մ: Դա, իհարկե, շատ հարմար բան է՝ Եվրոպա հանգստի գնալուց դեսպանատներում կամ, առավել եւս, այսպես կոչված «վիզաների կենտրոնում» հերթ չկանգնելը: Բայց կդժվարանայի ասել, որ դա որեւէ մեկի կյանքում ճակատագրական նշանակություն ունի:

Պետք է, իհարկե, ձգտել ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի: Պետք է փորձել ստորագրել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում թեկուզ այս՝ «համեստ» փաստաթուղթը, ընդհանրապես պետք է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Բայց դա մեր որեւէ ցավին համադարման չէ: Ոչ էլ՝ եվրոպացի լինելու երաշխիք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ես միքիչ այդպես չեմ մտածում. ա) Մոսկվան,եթե ցանկանում է՝մեզ բանի տեղ դնում է,իսկ եթե չի ցանկանում ՝մուննաթ է գալիս.բ) Մենք արեւմուտքի աչքին երեւում ենք, լավագույն դեպքում՝որպես ռուսաստանի կցորդ,իսկ վատագույն դեպքում,որպես ռուսաստան.գ) Մենք հանդես ենք գալիս ,որպես բացասական« աօրայով » հայտնի (արեւմուտքի տեսանկյունից) ճամբարի ներկայացուցիչ. գ) Կա ժողովրդական ասածվացք, որ արեւմուտքն էլ գիտի,-ասա ընկերդ ովա՞ ,ասեմ դու ով էս…,իսկ սրանց ածանցյալները,որքան ուզեք,սկսած ներդրումներից ,վերջացրած տուրիզմ,գաստրոլներ,իմիջ, եւ այլ,եւ այլ, այդ վիզա կոչվածը ,շատ ավելի փոքր բան է,քան տնտեսությանը առնչվող հարցերը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930