Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոհանոցային դանակով սպանել է, հետո հատել պետական սահմանը

Սեպտեմբեր 11,2017 22:22

Վրեժ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի բնակարաններից մեկում վիճաբանել է Դիլիջանի բնակիչ Գուրգեն Մելքումյանի հետ, որի ընթացքում վերցնելով սեղանին դրված խոհանոցային դանակը՝ սպանելու դիտավորությամբ հարվածել եւ սպանել է վերջինիս:

Ապա Վ. Հախվերդյանը 2009թ. հոկտեմբերի վերջին առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, այդ կերպ խախտելով պետական սահմանի անձեռնմխելիությունը:

Վ. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ 329 հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է, գտնվում է «Վանաձոր » քրեակատարողական հիմնարկում:

Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ այս գործով դատական հերթական նիստը նշանակված է վաղը՝ սեպտեմբերի 12-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930