Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրիից գնաց Ֆրանսիա սովորելու ու հիմնեց Farell համաշխարհային բրենդը․Գոռ Հարոյանը՝ իր բիզնեսի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 20:25

Այսօր «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթին մասնակցող 24 գեղեցկուհիների հետ Գյումրի էր եկել Farell զուգագուլպաների համաշխարհային բրենդի հիմնադիր Գոռ Հարոյանը։ Նշենք, որ Գոռ Հարոյանը գյումրեցի է, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, 12 տարի չէր եղել  հայրենիքում, այժմ եկել է «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի ու Սփյուռքի նախարարի հրավերով։

Նա «Միսս Արմենիա» մրցույթի հովանավորներից է, ժյուրիի անդամ է։ «Տեղափոխվեցի Ֆրանսիա ուսումս շարունակելու, ուսումնառությունից հետո ստեղծեցինք մեր բրենդը՝ «Farell»-ը, որը հայտնի է ողջ աշխարհում, որովհետև ունենք 300 վաճառակետ ողջ աշխարհում, իսկ Ֆրանսիայում ունենք 70-80  հենց Farell բրենդի խանութները», -ասաց մեր զրուցակիցը։

Aravot.am-ը Գոռ Հարոյանից հետաքրքրվեց, թե դրսում ավելի՞ հեշտ է նման գործունություն ծավալել, որին նա  պատասխանեց․«Չէի ասի ավելի հեշտ է, շատ դժվարություններ ենք տեսել, բայց կարողացել ենք որոշ չափով հասնել մեր նպատակին։ Երկար տարիներ՝ 12 տարի Հայաստան չէի եկել, ճիշտ է՝ Գյումրիում քիչ եմ մնում, հիմնականում Երևանում եմ, բայց  փորձում եմ լինել մեր հայրաքաղաքում և ներկա լինել ամեն միջոցառման։ Կարոտում եմ Գյումրին, բայց դժվար է շուտ-շուտ գալը, շատ ենք աշխատում»։

Նա նշեց, որ շուտով Հայաստանում կբացեն իրենց բրենդային խանութը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930