Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի էին ժամանել 24 գեղեցկուհիներ․ Սամվել Բալասանյանը խմեց նրանց կենացը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 11,2017 19:03

Այսօր Գյումրի էին ժամանել «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի 24 մասնակիցներ՝ հանրապետության երկրորդ քաղաքի տեսարժան վայրերը շրջելու, թանգարաններ այցելելու ու Գյումրու պատմությանը ծանոթանալու նպատակով։ Գյումրու քաղաքապետարանում հատուկ տորթ էին պատվիրել գեղեցկուհիներ համար՝ «Միսս Արմենիա» վերտառությամբ, թագով։ Գեղեցկուհիներից յուրաքանչյուրին Գյումրու պատմության մասին գրքեր նվիրեցին։

Ի դեպ, գեղեցկուհիների թվում կային նաև ներկայացուցիչներ Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լիբանանից, Ուկրաինայից։ Երբ կազմակերպիչը ներկայացրեց, որ գեղեցկուհի ունեն նաև Գյումրիից, Սամվել Բալասանյանն արձագանքեց․ «Իսկ ինչի՞ չպիտի ունենաք»։ Այնուհետ Սամվել Բալասանյանը ցանկություն հայտնեց, որ «Միսս Աշխարհ» ուղարկեն հենց Գյումրու ներկայացուցչին՝ Էդուարդա Բաղդասարյանին, քանի որ գյումրեցիները մրցույթներից միշտ վերադառնում են հաղթանակով։ Նա մեջբերեց Հայաստանի Հանրապետությանը փառք ու պատիվ բերած սպորտսմենների օրինակը։

Նշենք, որ «Միսս Արմենիա-2017» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում, իսկ հաղթող աղջիկը հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթում։ Մրցույթը կազմակերպվել և անցկացվում է «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ի կողմից՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների հովանավորությամբ:

Գյումրու պատմությանը փոքր-ինչ ծանոթացնելով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու նրա երկու տեղակալները՝ Վաղարշակ Մխիթարյանն ու Ռուբեն Սանոյանը շամպայն խմեցին գեղեցկուհիների հետ։ Սամվել Բալասանյանն ասաց, որ Սովետական երկրում գեղեցկության մրցույթներ չկային։ «Մենք ուրախ ենք, որ անկախ երկիր ենք, և Հայաստանի Հանրապետությունով ներկայացնելու ենք մեր գեղեցկուհուն», -ասաց Սամվել Բալասանյանը՝ խմելով գեղեցկուհիների կենացը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930