Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանակցային սեղանի իրական փաստաթղթի շուրջ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել». քաղաքագետ

Սեպտեմբեր 11,2017 18:55

«Գլխավոր խնդիրն այն է, որ ներկայում չունենք Արցախյան հակամարտության կարգավորման իրական բանակցային գործընթաց: Այդ հարցում լուրջ առաջխաղացում հնարավոր չէ՝ առանց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների, այդ թվում՝ հետաքննության մեխանիզմների ներդրման»,-«Կովկասի ինստիտուտի»՝ ԼՂ հակամարտությանը նվիրված այսօրվա քննարկման ժամանակ ասաց «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ խնդիրը մեծամասամբ պայմանավորված է Ադրբեջանի մոտեցումներով, որն այդ հարցում շահագրգռված չէ. «Իրական փաստաթուղթը, որը բանակցային սեղանին է, Կազանյան փաստաթուղթն է, որի շուրջ Ադրբեջանը հրաժարվում է բանակցային գործընթաց վարել: Ադրբեջանի վերաբերմունքը դրա շուրջ ավելի քան բացասական է, քանի որ այդ փաստաթղթում կա ԼՂՀ կարգավիճակի հաստատման հարցի կետը»:

Սերգեյ Մինասյանի խոսքով՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման եւ նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանում խորացող տնտեսական ճգնաժամը հանգեցնում է նրան, որ վերջինիս ղեկավարությունն ավելի կոշտ է դառնում Արցախի հարցում. «Զուգահեռ, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կոշտանում է մոտեցումը փոխզիջումների հանդեպ»:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու հավանականությանը՝ ասելով, որ այս պահին տվյալ հարցն արդիական չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930