Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու գործով նիստը կրկին հետաձգվեց

Սեպտեմբեր 11,2017 18:45

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին տեղի չունեցավ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով նիստը:

Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.07.2016թ. ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի Թաղում գտնվող Գլինկայի փողոցում խոչընդոտել է 1in.am-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը և դիտավորությամբ վնասել է 920.000 ՀՀ դրամ արժողության տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը՝ պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս:

Դատական նիստն արդեն երկրորդ շաբաթ է՝ հետաձգվում է 1in.am-ի ներկայացուցչի՝ Հայաստանից բացակայելու պատճառով: Փաստաբան Արա Ղազարյանը Հայաստան կվերադառնա այս շաբաթ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930