Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո սրահում բռնկված հրդեհը դիտավորությո՞ւն է եղել. Նոր մանրամասներ

Սեպտեմբեր 11,2017 18:35

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը բացառում է՝ օրեր առաջ Զովունի գյուղի սգո սրահում բռնկված հրդեհը լիներ որեւէ մեկի կողմից միտումնավոր արված քայլ: Հանգուցյալը Արմեն Առաքելյանի հորեղբայրն էր:

«Միտումը բացառում եմ, բայց մյուս կողմից այն, ինչ տեսա հրդեհից հետո, երբ վերջում իրավապահները թույլ տվեցին ներս մտնել, տեսնել՝ ինչ է կատարվել, շատ նման է դիտավորության: Բայց  ինքն այնպիսի մարդ էր, որ այդ դիտավորությունը բացառված է: Արդեն քանի տարի է՝ ինքը մեկուսի իր ընտանիքով էր ապրում: Մոտ քսան տարի առաջ իրենք շատ երիտասարդ տղա կորցրին, ու դրանից հետո նրանց համար կյանքը վերջացավ:Այդ մի տղան ունեին, մի աղջիկ էլ ունեն, որ Հայաստանում չէ, դրսում է  աշխատում, թաղմանը չէր կարողացել գալ: Ամբողջ կյանքը շինարար է եղել ու մեկուսի ապրում էր»,- Aravot.am-ին պատմեց Արմեն Առաքելյանը:

Սգո սրահում,ըստ լրատվամիջոցների, բռնկված հրդեհի պատճառով այրվել էր Առաքելյանի հորեղբոր դագաղը, հատակի գորգը:

«Դեպքը շատ նման էր դիտավորության, որովհետեւ հիմնական այրված մասն այնտեղ էր, որտեղ դիակն էր դրված: Հրդեհի բռնկման պատճառը ինձ համար հանելուկ է, մի բան է, որ բենզին, սալյարկա չեն լցրել, վառել, հոսանքից չի եղել, ու հրդեհը բոցով չի վառվել, դանդաղ է վառվել ու երկար ժամանակ, մոմերից էլ չի եղել, մոմերին ոչինչ չէր եղել, նույնիսկ չէն էլ հալել: Այնպիսի տպավորություն է, որ սիգարետ է եղել ու դանդաղ այրվել է»,- հավելեց պարոն Առաքելյանը ու չցանկացավ ասել, թե հրդեհի արդյունքում ինչ վնասներ էին պատճառվել: Նա ասաց՝ հետո կխոսի դրա մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930