«Մենք աջակցել ենք իրականացնելու մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երկու կողմերում խաղաղության հասնելու ուղիները քննարկելու հնարավորություններին»,-«Կովկաս ինստիտուտի»՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին այսօր կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Նա վստահեցրեց՝ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած ջանքերի համար: Ջուդիթ Ֆարնուորթը հայտնեց, որ դեսպանատունն առաջիկայում աշխատելու է այնպիսի ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն հատկապես երիտասարդների շրջանում խաղաղության նախապատրաստման ուղղված քննարկումների ծավալմանը:
«Նրանք չեն հիշում եւ չգիտեն, թե ինչպիսին էր կյանքը մինչեւ Արցախյան հակամարտությունը»,-նկատեց դեսպանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ