Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվել է հանցագործություն. Պորոշենկոն՝ Սաակաշվիլիի կողմից սահմանը հատելու միջադեպի մասին

Սեպտեմբեր 11,2017 17:40

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է համարել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից լեհ-ուկրաինական սահմանի հատումը, քանի որ խախտվել է պետական սահմանի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Կատարվել է հանցագործություն, որովհետև գոյություն ունի պետական սահմանի անխախտելիության սահմանադրական սկզբունք: Դա պետության ազգային անվտանգության հարց է, և ինձ համար միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը՝ արևելքի զինյալները, թե արևմուտքի քաղաքական գործիչները, պետք է լինի բացարձակ հստակ և իրավական պատասխանատվություն»,- ասել է Պորոշենկոն:

Պորոշենկոյի կարծիքով՝ խնդիրը որևէ քաղաքական մեկնաբանության կարիք չունի: «Մենք պետք է մեկնաբանենք և կմեկնաբանենք այդ հարցը բացառապես իրավական հարթակում,- ասել է նա:- Ինձ համար միևնույն է՝ ով է խախտում պետական սահմանը. դրա համար պետք է լինի պատասխանատվություն՝ համաձայն ուկրաինական օրենսդրության»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930