Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից անդին ընկած տարածքները սակարկային առավելություն ունեն». Ռիչարդ Կիրակոսյան

Սեպտեմբեր 11,2017 17:37

«Արցախյան հակամարտության գոտում հանկարծակի պատերազմի՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը ներկայում չափազանց բարձր է, որի հետեւանքները շատ թանկ կարող են լինել կողմերի համար»,-«Կովկասի ինստիտուտի» կազմակերպած՝ «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փու՞լ» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխող գործոններն են բավականին նվազ, իսկ պետական պաշտոնյաների կողմից քաղաքական կամքի պասիվության խնդիր կա երկու կողմերում էլ:

«Դժբախտաբար, Ադրբեջանը կարողացավ հաջողությամբ ստիպել փակել ԵԱՀԿ  երեւանյան գրասենյակը, ինչը հարված հասցրեց տարածաշրջանային անվտանգությանը: Մինսկի խումբը հիմա շատ վատ վիճակում է, իսկ միջնորդական գործընթացը կարելի է դժգույն անվանել»,-նկատեց փորձագետը: Նրա բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը քննադատության է արժանի, քանի որ ԼՂՀ-ն դեռեւս բանակցային կողմ չէ. «Մտահոգիչ է նաեւ այն, որ Մինսկի խումբը բավարար տեղեկատվություն չի հաղորդում խաղաղության հաստատման ճանապարհների մասին, ինչն էլ հասարակական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մտահոգիչ է նաեւ Թրամփի վարչակարգի՝ Կովկասյան տարածաշրջանի առնչությամբ անորոշ քաղաքականությունը, ինչը եւս ազդում է Մինսկի խմբի վրա»:

Կիրակոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի ներսում ԱՄՆ դերակատարությունը խիստ նվազեցնելու, եւ, հակառակը՝ ՌԴ-ի դերը բարձրացնելու միտում կա:

Անդրադառնալով Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությանը՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց. «Փոխզիջումը պետք է լինելու…ՀՀ-ն հիմա չունի խաղաղության հանձնառու գործիքներ, բայց ՀՀ կառավարությանը պետք է հիշեցնել՝ ԼՂ-ից անդին ընկած տարածքները սակարկային առավելություն ունեն: Դա պարբերաբար պետք է հիշեցնել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930