«Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ, որոնց ներքին ցանկություններն ու հավակնությունները արդեն գիշերային ժամերին լուրջ կասկածների տեղիք են տալիս»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Ըստ նրա, փոխանակ ազգի համար կարեւոր հարցեր քննարկեն ԱԺ-ում, առողջապահության նախարարությունը նախագիծ է բերել՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդկանց մուտքը թույլ տալու մասին:
Պատգամավորը կառավարությանն առաջարկում ու հանձնարարում է, որ օրենքի նախագիծ բերեն, որով այդ «ոչ հիգիենիկ արտաքինով» զբոսաշրջիկներին կարողանան զսպաշապիկ հագցնել եւ իրենց հավակնությունները չբավարարել մեր երիտասարդ աղջիկների արժանապատվության եւ ցանկությունների հաշվին»:
Պատգամավորի առաջարկը հարուցեց դահլիճի սակավաթիվ պատգամավորների ծիծաղը:
Իսկ պատգամավորի մտահոգությունները կիսեց նաեւ ԱԺ փոխխոսնակ, նույն դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ