Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրական 1500լ կաթ վերամշակող հիմնադրամը պատառոտված դրոշը փոխելու փող չունի՞ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 11,2017 17:29

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի ժամանակ եղել է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի անասնապահական համալիրում: Համալիրի ղեկավարները նախարարին հայտնել են, որ այնտեղ օրական վերամշակվում է 1500 լիտր կաթ, որից ստացված պանիրը եւ կարագն իրացվում են Հայաստանում, առաքվում Ռուսաստան:

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում ունի 7 փոքր անասնաֆերմա: Դրանից մեկը գտնվում է Բերդավան գյուղի տարածքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի ձախ եզրին, Կողբ համայնքի վարչական տարածքում: Այդ փոքր անասնաֆերմայի առաջ ծածանվում են ՀՀ-ի, Ֆրանսիայի Հանրապետության դրոշները եւ սպիտակ դրոշ, որի վրա ֆրանսերեն գրառում կա: Տեւական ժամանակ է, ինչ սպիտակ դրոշը պատռված է, այն չեն փոխում:

Նախկինում հայտնել ենք, որ Լուսաձորի անասնապահական ֆերմայից ծանր հոտ է տարածվում միջպետական ճանապարհին: Այդ ճանապարհին այժմ էլ զգացվում է անասնապահական համալիրից տարածվող ծանր հոտը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930