Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր անձնագիրը ոստիկանները գողացել են

Սեպտեմբեր 11,2017 17:22

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը Ուկրաինա է մտել օրինական ճանապարհով՝ ուկրաինական անձնագրով: Նրա խոսքով՝ ինքն իր անձնագիրը թողել է ավտոբուսում՝ Ուկրաինայի սահմանին, իսկ հետո ոստիկանությունը եկել և գողացել է այն:

«Երեկ ես լեհական սահմանը հատել եմ օրինական ուկրաինական փաստաթղթով, լեհերը դրա վրա կնիք են դրել, եկել եմ ուկրաինացիների մոտ, ինչպես օրենքն է պահանջում… Երբ մարդիկ ինձ ձեռքերի վրա Ուկրաինա էին մտցնում, ես անձնագիրս թողել էի ավտոբուսում: Ոստիկանությունը եկել է, խուզարկել ավտոբուսը և գողացել իմ անձնագիրը»,- ասել է Սաակաշվիլին Լվովում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ այժմ իր անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930