Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ՝ 80-ամյա տղամարդու սպանությունից. 23 տարի առաջ սպանվածը մի քանի հոգու հետ ծեծել էր համագյուղացուն, վերջինս մահացել էր

Սեպտեմբեր 11,2017 17:18

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում անցած շաբաթ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող 27 ամյա Վարազդատ Շագալդյանին գյուղապետ Սարգիս Աբրահամյանը բնութագրում է որպես խեղճ ընտանիքի զավակ, հայրը մահացել էր ավելի քան քսան տարի առաջ հողի կռվի համար:

«Ջրի, թե հողի համար ինչ-որ վիճաբանություն է եղել, մի տասը հոգի խառնվել են վեճին, Վարազդատի հայրը գլխից հարված էր ստացել, մահացել էր: Մի քանի հոգի նստել են»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը:

Վարազդատ Շահգալդյանը վրեժ է լուծել հոր սպանության համար՝ տարիներ առաջ Սարգիս Թադեւոսյանը սպանել էր իր հորը, ինչի համար ազատազրկվել էր տասը տարի:

Հիշեցնենք, որ Վարազդատ Շահգալդյանը որոնվում է ութսունամյա համագյուղացուն՝ Սարգիս Թադեւոսյանին սպանելու համար: Իսկ սպանվածը Ոսկետափում հայտնի է որպես բուֆետչիկ Սարգիսի, մականունը մնացել է տարիներ առաջ բուֆետում աշխատելու համար:

Գյուղապետի խոսքով, սպանվածը կով էր վաճառում, նրա սպանության լուրը լսելիս մտածել են՝ երեւի նրանից գողություն են արել, հետո սպանել. «Վարազդատը խեղճ ընտանիքից է, հող են մշակում, երկու եղբայր են, մոր հետ են ապրում, հայրը, որ մահացել է, երեխեքին միայնակ է մեծացրել: Խեղճ, քաշված ընտանիք են»:

Այլ մանրամասներից գյուղապետն ասաց՝ տեղյակ չէ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930