Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալներից մեկի փաստաբանը դադարեցրել է փաստաբանի գործունեությունը

Սեպտեմբեր 11,2017 17:06

2015 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առանձնակի դաժանությամբ խուլիգանական դրդումներով սպանելու գործով նիստն այսօր հետաձգվեց երկու շաբաթով:

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին տեղեկացրել էր, որ ինքը դադարեցնում է իր փաստաբանական գործունեությունը՝ նոր աշխատանք գտնելու պատճառով: Դատարանը Վաչե Սահակյանին կարգադրեց նոր փաստաբան ընտրելու դեպքում դատարանին տեղեկացնել եւ երկու շաբաթ էլ հնարավորություն տվեց նրա նոր փաստաբանին գործին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին ՝ 2015թ. հունվարի 29-ին, ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ ու խուլիգանական դրդումներով Հայկազ Բարսեղյանին սպանելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930