Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը մեկնաբանում է Թումանյանի թանգարանի ցուցահանդեսի արգելումը

Սեպտեմբեր 11,2017 17:01

Aravot.am-ի հետ զրույցում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը անդրադառնալով իրենց թանգարանում բացված խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսին, ասել էր, որ այն փակվել է զրպարտության պատճառով:

Aravot.am-ը ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեց` ի վերջո ինչո՞ւ փակվեց այդ ցուցահանդեսը, ո՞րն էր այն արգելելու պատճառը: «Ցուցադրությունը տեւել է 20-ից ավելի օր, մինչ այդ նախարարությունը, չնայած նրան, որ պայմանագրում չկար ոչինչ այդ մասին, բայց հաշվի առնելով, որ Թումանյանի ժառանգների ողբերգությունն է դա եւ 80-ամյակն է, տարելիցն է 1937թ.-ի, թույլատրեց անցկացնել: Ինքը 22 օր բաց է եղել: Ավելի մանրամասն ծանոթանալուց հետո նպատակահարմար համարվեց, որպեսզի որոշակի շտկումներ կատարվեն»,-ասաց տիկին Սամուելյանը:

Արեւ Սամուելյանի ձեւակերպմամբ, «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր: Այժմ սկսվել են փողոցների անվանափոխության հետ կապված գործընթացներ, եւ այդ ցուցահանդեսն էլ ընկալվել է այդ համատեքստում: Միգուցե պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Ցուցադրությունը շրջիկ ցուցադրություն է, եւ որոշ շտկումներից հետո կրկին հնարավոր կլինի ներկայացնել»:

Իմիջիայլոց, Նարինե Թուխիկյանը Կենտրոն TV-ի եթերում որոշ «փակագծեր էր բացել». «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) և խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաև արվամոլների պրոպագանդիստն ես։ Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»:

Դրանից հետո նախարարությունից կարգադրել էին հավաքել ցուցադրությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Aramareg says:

    Մշակույթի փոխնախարարը թութակի պես կրկնում է չքաղաքանացնել հիմար արտահայտությունը: Այս կինը չգիտի՞, որ ցուցահանդեսը մարդ չէ, որին կարելի է դիմել ինքով: Փորձեմ բացատրել այս տիկնոջը, որ անշունչ գոյականի դեպքում պետք է ոգտագործել այն արտահայտությունը:

  2. Մ.Գրիգորյան says:

    Այդ «ինքը» հաճախ էր օգտագործում տիկնոջ նախկին շեֆը՝ Հասմիկ Պողոսյանը: Նաև շատ տարածված է ամեն նախադասության վեջում ասել «հա՞»: Նույնիսկ համբավավոր լրագրողների ու քաղաքական գործիչների խոսքի մեջ անընդհատ լվում է այդ «հա»–ն:

  3. Մարինա says:

    Ես 70 տարեկան գեներալ չեմ, նույնիսկ 40 տարեկան չեմ, բայց զզվելի եմ համարում նման ցուցահանդեսի առկայությունը Հայաստանի նամ երկրում, որին Սովետական Միությունը այնքան լուսավոր մարդիկ է տվել: Այդչափ ապերախտ մի եղեք ձեր սեփական անցյալի հանդեպ, մանավանդ որ ներկան էլ մի բան չէ, իսկ ապագան շատ մշուշոտ է: Բառի ուղղակի իմաստով զզվելի է: Գրում եմ, որպեսզի իմանաք, որ միայն 70 տարեկանները չէ, որ զայրացած են այդ գարշելի երևույթից: Բա մի ցուցահանդես կողքին բացեիք՝ Հայաստանի ձեռքբերումները սովետական տարիներին: Այդ ժամանակ ամեն ինչ կլիներ արդարացի: Իսկ քանի դեռ այդպես միակողմանի է, դա զզվելի է:

  4. Մ.Գրիգորյան says:

    Տիկին Մարինա, քանի դեռ Ձեր նման «պատրիոտներ» կան, մեր ապագան միշտ մշուշոտ կլինի:

  5. Մարինա says:

    Մ. Գրիգորյան Ձեզ վրա շատ բան մի վերցրեք, մի վիճեք նրա հետ, ում չեք ճանաչում:

  6. Մանուշ says:

    Ամոթ է, էս ո՞ր դարն է, որ ցուցահանդես է փակվում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930