Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵԿ-ն այնպիսի օրենք է բերել, որին դեմ քվեարկելը բավականին ռիսկային է». Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 11,2017 15:41

Կառավարությունը ԱԺ է բերել օրենքի նախագիծ, որը ծափերով է ընդունում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Խոսքը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին է, որով առաջարկվում է ԱԱՀ վերադարձ ապահովել ոչ միայն այն տնտեսվարողներին, որոնք ապրանք են արտահանում, այլեւ նրանց, որոնք ՀՀ-ում տնտեսական գործունեություն են իրականացնում եւ իրենց մատակարարների հարկային հաշիվներում ունեն ԱԱՀ-ի գումարներ: 2017-ի հուլիսի 1-ից սկսած ժամանակահատվածում նշված տնտեսվարողներից ովքեր վճարել են, նրանց գումարները հետ կվերադարձվեն: Սա լրացուցիչ շրջանառու միջոցներ կապահովի բիզնեսին: Ներկայումս, եթե տնտեսվարողը որոշի կառուցել գործարան, շինարարություն է իրականացնում, ունի մատակարարներից կատարված ձեռքբերումներ, հնարավոր է չհասցնի իրացնել արտադրածը կամ կառուցածը, այս պարագայում 5 ամսվա կտրվածքով այդ գումարները հետ են վերադարձվում:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ բոլորը նախագծին խոսում էին միայն կողմ. «Ելքերը տանում էին մեկ տեղ՝ դեպի լավը»:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց. «Ես այս օրենքի ջատագովն եմ, այս օրենքի կողմնակիցն եմ: Պատրաստ էի նաեւ այս օրենքի հարակից զեկուցողը լինել, որովհետեւ հասկանում եմ, որ էս օրենքին սպասողները շատ են: Շատ ուրախ եմ, որ ՊԵԿ-ը այս անգամ կարողացել է այնպիսի օրենք բերել, որին դեմ քվեարկելը շատ ռիսկային է: Աշխատեք, որ դա սովորություն դառնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930