Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սվիտալսկի. «Ես հայկական կողմից դեռ որեւէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր պլաններին՝ համաձայնագրի ստորագրմանը»

Սեպտեմբեր 11,2017 15:21

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր «Օրգանական սեպտեմբեր» միջոցառման ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին, կրկին հայտարարեց, որ ամեն ինչ պատրաստվում է առաջիկայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:

Մասնավորապես Aravot.am-ը հետաքրքրվեց՝ թեեւ ավելի վաղ դեսպանն ասել էր, որ թուղթն ու թանաքը պատրաստ է, որպեսզի ստորագրվի համաձայնագիրը, սակայն հաշվի առնելով, որ օրերս Հայաստանը մասնակցություն չունեցավ Վրաստանում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին, որն ըստ վերլուծաբանների՝ Կրեմլի ճնշման հետեւանք էր, հնարավո՞ր է նման ճնշում գործի նաեւ համաձայնագրի ստորագրումից առաջ: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ թե ինչ կարծիք ունի դեսպանը «ադրբեջանական լվացքատուն»  կոչվող սկանդալի մասին, ըստ որի բացահայտվել է ադրբեջանական փողերի լվացում եվրոպական բանկերում, որից հետո ռուսական ԱԳՆ-ն մեղադրել է Արեւմուտքին, թե իբր վերջինս ցանկանում է այդպես իր գործընկեր Ադրբեջանին ենթարկել Արեւմուտքին:

Այս հարցերի առնչությամբ պարոն Սվիտալսկին ասաց. «Գիտեք, թե որքան թափանցիկ ենք աշխատում, բայց այս կարեւոր հարցերը եկեք քննարկենք մեկ այլ առիթով, առանձին հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է համաձայնագրին, կրկնեմ՝ մենք պատրաստվում ենք համաձայնագրի ստորագրմանը, մենք շարունակում ենք ներքին նախապատրաստական աշխատանքները. Այսինքն՝ կարելի է ասել այս գործընթացում ենք գտնվում եւ դուրս չենք նայում:

Ես հայկական կողմից դեռ որեւէ նշան չեմ տեսել, որը կհակասեր մեր այս համատեղ միտվածությանն ու հանձնառությանը ու պլաններին: Կարծում եմ՝ նախարար Նալբանդյանի հայտարարությունը Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպմանը, եւս մեկ անգամ փաստել է այդ հանձնառության մասին՝ աներկբա, հստակ գնում ենք դեպի ընդհանուր նպատակ, այսինքն՝ համաձայնագրի ստորագրում: Վստահ եմ՝ այս համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930