Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքացիների 63.4 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ն չի աջակցի Հայաստանին, եթե Ադրբեջանի  հետ լայնամասշտաբ պատերազմ սկսվի. «Ա1+»

Սեպտեմբեր 11,2017 15:17

Հայաստանի քաղաքացիների 63.4 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ն չի աջակցի Հայաստանին, եթե Ադրբեջանի  հետ լայնամասշտաբ պատերազմ սկսվի: ՀԱՊԿ-ի աջակցությանը հավատում է միայն 31 տոկոսը: Այս արդյունքները գրանցել է  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը՝ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում: Կենտրոնի ղեկավար  Ստեփան Գրիգորյանը նշեց, որ  հարցումն իրականացվել է Հայաստանի տարբեր քաղաքներում, 2017 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը, հարցմանը մասնակցել է  900 քաղաքացի:

Այս հարցումը կենտրոնը որոշել է անել՝ պարզելու համար քաղաքացիների տրամադրվածությունը միջազգային կառույցների  նկատմամբ: Հատկապես՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի:

Նույն հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիների 50.67 տոկոսը համարում է, որ  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեր երկրի վրա բացասական ազդեցություն է ունեցել, իսկ 45.33 տոկոսը պնդում է, որ  ազդեցությունը դրական է:

Հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ 29.6 տոկոսը հակառակն է կարծում: Իսկ 29 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարող են մասամբ խոչընդոտել ԵՄ-ի հետ հարաբերություններին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930