Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախկին նախարար. Հարկային դաշտը պետք է փոխվի, ներդրողը պետք է հարկ չվճարի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 13:17

«Հարկային դաշտը պետք է ֆունդամենտալ փոխվի, հարկ չպետք է վճարի ներդրողն այնքան ժամանակ` մինչեւ ներդրումները հետ չեն բերված: Թե ոնց դա կարվի` հիմի չեմ կարող ասել»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, որը մասնակցում էր Հայաստանի եւ Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված համաժողովին:

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը պիտի գնա դրան, քանի որ չունի էժան ռեսուրսներ, որպեսզի պետական փողերով էժան փողեր լցնի մասնավոր հատվածում. «Թերեւս ավելի լավ է մարդկանց չհարկել, քանի դեռ մարդն իր շահույթը չի ստացել:

Նախկին նախարարը մի հայտարարություն էլ արեց` ասելով, որ մեր երկիրը զբաղվածության առումով ունի զրո առաջընթաց. «Վերջին 10-15 տարիների ընթացքում, զբաղվածությունը տարածաշրջանում, պրակտիկորեն չի ավելացել: Բնակչության նկատմամբ զբաղվածությունը չի ավելանում, ինչը նույնպես պետք է գնահատենք, որ Հայաստանում այդ խնդիրը շատ ավելի լուրջ է»:

Մանրամասները` տեսանյութում

Փոխարենը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցելով մեր երկիրը մի շարք առումներով աճ արձանագրել է:

Հարցին, թե 25 տարի է՝ Համաշխարհային բանը միլիարդներ է տրամադրում, սակայն մեր քաղաքացիներն այդ առաջընթացն իրենց մաշկի վրա այնքան էլ չեն զգում, պարոն Արամյանը պատասխանեց, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն է աճել, ենթակառուցվածքներն են զարգացել, բացի այդ, նախարարն ասաց, որ, Համաշխարհային բանկի չափանիշներով, Հայաստանն այսօր համարվում է միջին եկամտով երկիր. «Այս ցուցանիշները փաստում են նրա մասին, որ մեզ մոտ եղել է զարգացում»:

Ըստ ՀԲ մասնագետների, 25 տարիների ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին 3,2 միլիարդ դոլար է տրամադրել:

Aravot.am-ի այն հարցին, թե պարբերաբար հասարակական հատվածը հարց է բարձրացնում, որ այդ տրամադրվող գումարների մի մեծ հատված ուղղվում է խորհրդատվություններին, եւ հենց ՀԲ խորհրդատուներին, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Աշխարհում ամենաթանկ ծառայությունը գիտելիքն է: Խորհրդատվությանը շատ է գնում, թե քիչ, դժվար է պատասխանել, պետք է ունենանք գործիք, լավ խորհրդատվությունը միշտ էլ թանկ արժե»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930