Սեպտեմբերի 7-ից 10-ը Մոսկվայում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սամբոյի պատանեկան երկրորդ միջազգային փառատոն-մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր ՀԱՊԿ կազմավորման 25 ամյակին: Ինչպես և անցած տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեփական միջոցներով մրցաշարին մասնակցելու էր գործուղել 2 մարզիչի և 10 մարզիկի, որոնցից Դավիթ Հովսեփյանը /48կգ/ գրավեց առաջին տեղը, Արմեն Նիոկղոսայնն /60կգ/ ու Նարեկ Համբարձումյանը /87կգ/ ՝ երկրորդ, իսկ Դավիթ Իսրայելյանը, Գագիկ Գեղամյանը, Արամ Աղաջանյանը, Կառլեն Մահինյանը, Մհեր Ավակիմյանը, Սասուն Կոստանդյանը, Արման Մանուկյանը՝ երրորդ: Թիմային հաշվարկով մեր պատանեկան թիմը գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջինում Ռուսաստանի հավաքականն էր, երկրորդում՝ Բելոռուսինը:
Մեր պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա