«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ես իմ ժողովրդին սիրում եմ»,- խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին`ժողովրդից նեղացա՞ծ է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքին «50+1» տոկոս ձայն չեն տվել, պատասխանեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու` «Ելք»-ի առաջարկի մասին: «Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկություն անելու։ Ես իմ թիմին հրահանգել եմ, որ երբ ցանկացած կուսակցություն հարց է բարձրացնում, պարտավոր ենք ներկա լինել քննարկմանը և համապատասխան որոշում կայացնել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա նաեւ նկատեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան. «Երեւի մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը և ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ