Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն Իլհամ Ալիեւին հորդորում է մեղր ուտել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 13:07

«Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,-
խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է:

«Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը՝ այդ երկրի նախագահի գլխավորությամբ, ջղաձգումների մեջ է և փորձում է նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար»,-հավելեց ԱԺ փոխխոսնակը:
Իլհամ Ալիեւը նաեւ մեղադրել էր Հայաստանին իսլամաֆոբիայի եւ մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ: «Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ: Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- Ալիեւին պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Երեւանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթը նաեւ Երեւանի խորհրդանիշներից մեկն է ու Ալիեւին հորդորեց. «Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել եւ հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930