Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանն արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 12:59

«Վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում արդարացրել է Հանրապետական կուսակցության սպասելիքները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը:

Նա «ոտքի վրա» դժվարացավ գնահատական տալ կառավարության ու վարչապետի գործունեությանը, բայց արձանագրեց. «Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»:

Դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո նույնպես Կարեն Կարապետյանն է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն`հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այսօրվա եւ 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր են լինելու: Այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի լիազորությունները՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու եւ ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու, անվտանգության որևէ գործառույթ: 2018-ի խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ անկասկած տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ եւ առաջ անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930