Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Սարգսյան. «Գործի կարճումն արդար է»

Սեպտեմբեր 11,2017 12:39

ՍԱՍ ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանը պնդում է, որ իր ընկերությունում նախընտրական ժողովի հայտնի ձայնագրության գործով իր կողմից ճնշում չի եղել քննչական մարմինների վրա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր ՍԱՍ-ի ձայնագրությունների գործը՝ պատճառ բերելով հանցակազմի բացակայությունը:

Լրագրողներից մեկի հարցին` ձայնագրությունում իր եղբա՞յրն էր ժողովը վարում, ձայնի նույնականացում եղե՞լ է, Արտակ Սարգսյանը պատասխանեց. «Զգույշ, կընկնես, ես քո մասին եմ մտածում, ազիզ ջան»:

Լրագրողի հարցին`իրեն չի՞ հետաքրքրում, թե մարդիկ ինչպես են իրեն ձայն տվել, գուցե ստիպողաբար են քվեարկել, նա պատասխանեց. «Ինչ ասում են, սաղ սուտ ա»:

Ձայնագրությո՞ւնն էլ է կեղծ է`հարցին էլ պատասխանեց. «Բոլորը սուտ է»:

Գործի կարճումը նա արդար է համարում. «Այո, շատ: Ես չեմ այդպես կարծում, քննչական մարմիններն են կարծում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930