Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, գրում է ԱՊԱ-ն:
Նախագահի կարգադրությունը ստորագրվել է այսօր: Այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից սկսած:
Նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Լապշինը կարտահանձնվի Իսրայել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ