Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի՝ սահմանը հատելու գործով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 11:52

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեծ թվով համախոհներով հատել է Ուկրաինայի սահմանը «Շեգինի» անցակետով: Այս մասին գրում է meduaza.io-ն:

Սաակաշվիլիի համախոհներն օղակի մեջ են վերցրել նրան և ճեղքել սահմանապահների գիծը: Սահմանապահները որևէ պատասխան միջոց չեն ձեռնարկել, իսկ Սաակաշվիլիի օգնականները սկսել են ծափահարել, աղաղակել և երգել Ուկրաինայի հիմնը:

https://www.youtube.com/watch?v=-y3zfR-XUgI

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մի քանի սահմանապահներ վնասվածքներ են ստացել Սաակաշվիլիի համախոհների հետ տեղի ունեցած բախման հետևանքով:  Ըստ ՆԳՆ տվյալների՝ Սաակաշվիլիի շուրջ հավաքված ամբոխը նրանց տապալել է գետնին: Տուժածների մոտ ախտորոշվել են գլխի և կրծքավանդակի վնասվածքներ, այնուամենայնիվ հիվանդանոցային բուժում չի պահանջվել:

https://www.youtube.com/watch?v=EqRCgsiKDm0

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն խոստացել է քրեական պատասխանատվության ենթարկել «նրանց, ովքեր կազմակերպել են անօրինական կերպով սահմանահատումը, ղեկավարել այդ գործողությունները կամ նպաստել խորհուրդներով կամ գործողություններով»:

«Իշխանության համար պայքարելով՝ Սաակաշվիլիի համախոհները ոչնչացնում են պետությունը: Ով համաձայն չէ՝ փորձեք հատել վրացական կամ բրիտանական սահմանը»,- գրել է Լուցենկոն Facebook-ի իր էջում:

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտարարել են, որ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔրՕր 332 հոդվածով՝ «Պետական սահմանով անօրինական անձանց տեղափոխում»:

Այդ հոդվածով սահմանվում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ հանցանքն իրագործելու պահին օգտագործված տրանսպորտային միջոցների առգրավմամբ:

Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին: Նրա խոսքով՝ Սաակաշվիլիին հաջողվել է անցնել սահմանը, քանի որ իրավապահներին կարգադրված էր ուժային մեթոդներ չկիրառել:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, մեկնաբանելով Սաաակաշվիլիի հնարավոր վերադարձը, ասել էր, որ նրա կողմից սահմանի հատումը սահմանապահների և միգրացիոն ծառայության կողմից կընկալվի այնպես, ինչպես որ նման գործողությունների դիմող այլ անձանց դեպքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930