Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք համաձա՞յն են «Ելք» դաշինքի առաջարկությանը՝ վերանվանել մի շարք փողոցներ:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի երեք տարբերակ՝ «այո՛, Երեւանի փողոցները պետք է կրեն հերոսների անունները», «ո՛չ, արդեն սովորել ենք անուններին, փոփոխությունը խառնաշփոթ կառաջացնի», եւ «լավ կլինի, բայց հիմա մենք այս պահին ավելի կարեւոր խնդիրներ ունենք»:
Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 23 տոկոսը համաձայն չէ. փոփոխությունը խառնաշփոթ կառաջացնի: Հարցվածների 38 տոկոսը համարում է, որ լավ կլիներ, բայց այս պահին ավելի կարեւոր խնդիրներ կան: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 39 տոկոսը, համաձայն է առաջարկության հետ եւ համարում է, որ Երեւանի փողոցները պետք է հերոսների անունները կրեն:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
09.09.2017