Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին արտաքսելը, դեպորտացիայի ենթարկելու հարցը հիմա շատ հրատապ է». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 11,2017 10:45

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց: Ներկա էր 91 պատգամավոր:

Եվ առաջին հարցը, որ քննարկվեց, ՀՀ կառավարության եւ Մոլդովայի կառավարության միջեւ կնքված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը վավերացնելու հարցն էր:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նաեւ ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման կենտրոնի միջեւ կնքված ՀՀ-ում կենտրոնի կարգավիճակի մասին համաձայնագիրը» վավերացնելու հարցը: Նա ասաց, որ կենտրոնը իր ներկայացուցչությունն ունի բազմաթիվ երկրներում, Հայաստանում էլ ծրագիր էր գործում, բայց երբ կարգավիճակ ստանա, գրասենյակը կկարողանա ավելի արդյունավետ գործել:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արտգործնախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այս օրերին հրատապ մի հարցի՝ ՌԴ-իք ՀՀ քաղաքացիների արտաքսման հարցում. «ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին արտաքսել ասեմ, թե մուտքի հնարավորություն չտալը, դեպորտացիայի ենթարկելու հարցը հիմա շատ հրատապ է: Դրա հետեւանքով հարյուրավոր ընտանիքներ կիսված են, մի մասը դեպորտացիայի է ենթարկվել, հնարավորություն չունի ընտանիքին միանալու, այս համաձայնագիրն ինչքանո՞վ կօգնի եւ դուք ի՞նչ եք մտածում այդ քաղաքացիներին օգնելու համար»:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ գրասենյակը արեւելյան գործընկերության շրջանակներին է առնչվում, քանի որ մենք ձգտում ենք ԵՄ ուղի ստանալ՝ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնել, համաձայնագիրը կնպաստի այդ հեռահար ծրագրին, իսկ քաղաքացիների խախտումներին այդ գրասենյակը չի առնչվում: Փաշինյանն ասաց՝ ռեադմիսիան հենց դեպորտացիայի ենթարկված քաղաքացիներին է վերաբերվում, ունե՞ք տվյալներ, թե ԵՄ տարածքից քանի՞ քաղաքացի է դեպորտացիայի ենթարկվել, ՌԴ-ից քանի քաղաքացի է ենթարկվել եւ ՀՀ-ն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, ՀՀ իշխանությունները ինչպե՞ս են պատկերացնում այդ պրոբլեմի լուծումը: Քոչարյանը պատասխանեց, որ թվեր հիմա չի կարող ասել, բայց Հայաստանը ձգտում է հնարավորինս շատ երկրների հետ ունենալ ռեադմիսիայի պայմանագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930