ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կազբեգ Տայսաևը (Կոմունիստական խմբակցություն), ողջույնի ուղերձ է հղել «Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումի մասնակիցներին, հյուրերին և կազմակերպիչներին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ֆորումի օրակարգով հայտարարված` տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հարցերը խիստ հրատապ են: Ռուսաստանի և Հայաստանի երկկողմանի հարաբերությունների համար կարևոր նշանակություն ունեն ինտեգրացիոն նախագծերը, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական միության կողմից: Վստահ եմ, որ ձեր բովանդակային բանավեճերի ընթացքում կմշակվեն նոր հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ, իսկ ֆորումը ձեռք կբերի կայուն պարբերականություն:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Յուրի Նավոյանին` Ֆորումի կազմակերպման և Ռուսաստանի և Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին ակտիվ մասնակցության համար: Հայ-ռուսական հարաբերությունների ապագան մեծ մասամբ կախված է մեր ժողովուրդների և պետությունների միջև բարեկամության բարի ավանդույթների պահպանման և բազմապատկման ցանկությունից:
Ֆորումի բոլոր մասնակիցներին ցանկանում եմ հաջող և արդյունավետ աշխատանք, փոխադարձ օգտակար համագործակցության և գործընկերային հարաբերությունների ամրապնդում»:
Մամուլի հաղորդագրություն