Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի ֆուտբոլային դաշտում կմրցեն լրագրողները

Սեպտեմբեր 10,2017 22:40

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում` նախապատրաստվելով Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը կայանալիք ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ միջազգային մրցաշարին: Այս անգամ մարզադաշտում, որը տրամադրել էր ՊԵԿ-ը (նախկին «Միկա» սպորտային համալիր), հայ լրագրողները հաղթեցին ուժեղ ֆուտբոլիստներով հավաքականին՝ 3-1 հաշվով:

Ստեփանակերտում կայանալիք մրցաշարն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում, նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Մրցումներին աջակցում են Արցախի Հանրապետության նախագահն եւ կառավարությունը, ինչպես նաեւ «Արցախբանկ»  ՓԲԸ եւ «Սիլ Մաազա»  ընկերությունը: Կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ):

ԻԱԹԱ-ի նախագան, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ-ի մրցաշարին մասնակցելու են 6 թիմեր Վոլգոգրադից, Օդեսաից, Բրյանսկից, Ախալքալակիից, Հայաստանից եւ Արցախից: Սկզբից թիմերը (ամեն մի պատվիկարությունում կլինի 10 լրագրող) վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբի, ամեն մեկում կլինի 3 թիմ, որոնք կխաղան իրար մեջ: Ընդ որում, ամեն խաղի տեւողությունը կլինի 15 րոպե (երկու 7-րոպեանոց խաղակես) ընդմիջումով:  Խմբային խաղերից հետո որոշվելու են կիսաեզրափակիչ խաղերի մասնակիցները, այնուհետեւ կայանալու է խաղ երրորդ տեղի համար եւ եզրափակիչ: Ոչ-ոքիի դեպքում կիսաեզրափակիչում, եզրափակիչում, երրորդ տեղի խաղի համար կնշանակվի 5-րոպեանոց լրացուցիչ ժամանակ: Եթե այդ 5 րոպեն արդյունք չտա, ապա հաղթողը կորոշվի 5 յոթմետրանոց տուգանային հարվածների արդյունքում ամեն մի թիմի կողմից:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց. «Այս միջոցառման անցկացումը  կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապը Արցախի եւ միջազգային մամուլի ներկայացուցիչների միջեւ, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու եւ լինելու իր երկրի ճակատագրի տերը»:

Մրցաշարն անցկացվելու է Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում: Սա սիրողական ֆուտբոլ է եւ դաշտը, որտեղ տեղի կունենան մրցումները, բաժանվելու է 2 մասի, որտեղ ամեն մի մասում միաժամանակ կանցկացվեն խաղեր:

Մրցաշարի մասնակիցներին սպասում է նաեւ մշակութային ծրագիր. նրանք կայցելեն Գանձասարի վանական համալիր, որը կառուցվել է 1216 – 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից:

Եզրափակիչ ընթրիքը մրցաշարի մասնակիցներին կտրվի ԼՀՂ նախագահ Բակո Սահակյանի կողմից: Մրցանակաբաշխության ժամանակ կարգեւատրվեն 1-3 տեղեր զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ 5 անվանակարգում աչքի ընկած մասնակիցները՝ լավագույն ռմբարկուն, պաշտպանը, կիսապաշտպանը, դարպասապահը եւ խաղացողը:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ունի հարուստ պատմություն: Այն ստեղծվել է 1999 թվականին եւ մասնակցել է ԶԼՄ-ների միջեւ անցկացվող բազմաթիվ մրցումներին, որոնք տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Կլինցիում, Դրուսկինինկայում եւ Ստեփանակերտում: Հայաստանի լրագրողները մեկ անգամ դարձել են մրցաշարի հաղթող (2002 թվականի Երեւանում) եւ 5 անգամ բրոնզե մեդալակիր: Իսկ ԱԹԱ-ն 2 անգամ եղել է այդ մրցումների կազմակերպիչ՝ 2002 թվականին Երեւանում եւ 2008 թվականին Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի նախագահների հովանու ներքո:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես են գալիս՝ Հայկ Միքայելյանը («Ավետիս” ՀԸ), Մհեր Ղալեչյանը («4-րդ իշխանություն» թերթ), Վարդան Հովսեփյանը (սպորտային լրագրող), Հակոբ Բադալյանը (lragir.am կայք), Նարեկ Վարազդատյան (haymedia.am), Վահե Բոյաջյանը (անկախ լրագրող, վերլուծաբան), Տիգրան Հովհաննիսյանը («Իզվեստիա» թերթ), Վաչե Հաբետյանը, Գեւորգ Գասպարյանը եւ Էմին Միրաքյանը  (բոլորն էլ ԱԹԱ-ից):

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930