Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Եզրափակիչ խաղում չեմպիոնին որոշելու համար հանդիպեցին Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով/Իգոր Վելիչկո եւ Ռուսլան Դայանով/Յուրի Բոգատով զույգերը: Համառ պայքարում հաղթեց առաջին զույգը: Երրորդ տեղն զբաղեցրեց Ալեքսանդր Կովալենկո/Ալեքսանդր Դեդկով երկյակը Բելառուսից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ