Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողացել Լեհաստանի Պերեմիշլ քաղաքից մտնել Կիև

Սեպտեմբեր 10,2017 20:09

Սաակաշվիլին փորձում էր Կիև հասնել գնացքով, չնայած որ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ նրան զրկել էին երկրի քաղաքացությունից:

Երբ Սաակաշվիլին գնացք է նստել, բարձրախոսով հայտարարել են, որ ուղևորը, որի մուտքն Ուկրաինա արգելված է, պետք է լքի վագոնը: Սաակաշվիլիից բացի՝ գնացքում են եղել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և մի քանի այլ քաղաքական գործիչներ: Նրանից մեկը՝ նախկին պատգամավոր Եգոր Ֆիրսովը հայտարարել է, որ գնացքը կանգնեցվել է, իսկ մյուս ուղևորներն Ուկրաինա կտեղափոխեն ավտոբուսներով:

Հապշտապ հրավիրված մամուլի ասուլիսում Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է վերադառնալ իր նախնական ծրագրին և սահմանն անցնել ավտոմեքենաների համար նախատեսված «Կրակովեց» անցակետից:

«Ես բոլորին առաջարկում եմ ինձ հետ անցնել դեպի «Կրակովեց» անցակետ»,- ասել է նա:

Սաակաշվիլին նշել է, որ ցանկանում է Ուկրաինա վերադառնալ օրինական անապարհով,իսկ դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել ուկրաինացի սահմանապահների հետ: «Իսկ այստեղ՝ կայարանում, դա հնարավոր չէ»,- ասել է նա:

Հիշեցնենք, 2017թ. հուլիսի 26-ին Ուկրաինան Սաակաշվիլիին զրկեց քաղաքականությունից՝ պատճառաբանելով, որ քաղաքացիություն ստանալիս նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Ինքը՝ Սաակաշվիլին հերքում է դա:

Քաղաքացիությունից զրկվելու պահին Սաակաշվիլին գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղից այնուհետև տեղափոխվել է Եվրոպա և եղել ԵՄ մի քանի երկրներում: Նա հավաստիացնում է, որ բացի ուկրաինական աձնագրից՝ այլ փաստաթուղթ չունի. Վրաստանի քաղաքացիությունից նա զրկվել էր 2015թ., երբ դարձել էր Ուկրաինայի քաղաքացի:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930