Թուրքական առաջատար թերթերից «Հուրիյեթի» մեջ սյունակ վարող հանրահայտ երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիպիլի և “The beautified project ” խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգին (հեղ՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է հատկացրել։ Նա այս առիթով իր գովեստի խոսքն է հայտնել պոլսահայ սիրված երգչուհու մասին՝ գրելով.«Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա…»։
Հիշեցնենք, որ «Քեզ եմ երգելու» երգը հայրենադարձության կոչ է՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը և ամփոփում է այն բոլոր զգացումները, որ ունենում է հայրենի հողի վրա առաջին անգամ ոտք դնող յուրաքանչյուր հայ։
Հարգանք և խոնարհում
«Պատասխան 100 տարի անց» նախագիծ